օրինակ AM101554554

"Յումակս" ՍՊԸ-ն,  “DHL WORLDWIDE EXPRESS”-ի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում,  հանդիսանում է նաև այնպիսի հայտնի ավիաընկերությունների գործակալ, ինչպիսիք են ԼյուֆթհանզաԱէրոֆլոտ,Լեհական ԱվիաուղիներՉեխական Ավիաուղիներ և Արմավիա,  և  համարվում է բեռնափոխադրման շուկայում ամենահին ներկայացուցիչներից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 1992 թ-ին և անցել է կայացման և զարգացման շատ փուլեր: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ շնորհիվ բեռների մեծ քանակի մենք կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել փոխադրման և մաքսազերծման համար նվազագույն գներ: 


 20 տարվա աշխատանքի ընթացքում լոգիստիկ բիզնեսի և մաքսային գործի ասպարեզում մենք կուտակել ենք մեծ փորձ, կարողացել ենք ստեղծել ընկերության բաժինների մեծ ցանց Հայաստանի ամբողջ տարածքում և ներկայացրել ենք մեր հաճախորդներին ծառայությունների լայն ընտրանի, որ թույլ է տալիս լուծել առկա շատ խնդիրներ, որոնց հետ կարող է բախվել մեր հաճախորդը արտաքին տնտեսական գործունեության ընթացքում:


Մեր աշխատանքում մենք գործածում ենք մեր բոլոր հնարավորությունները և մրցակցայի առավելությունները մեզ հանձնարարված խնդիրները լուծելու և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար, որոնք առավելագույնս համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներին: Ծառայությունների լայն տեսականի` սկսած մաքսային ձևակերպումից մինչ հավաքական բեռների առաքումը, մեզ թույլ են տալիս առաջարկել առավելագույն հարմար լոգիստիկ գծագիր, իսկ գործող գնային քաղաքականությունը և զեղչերի ճկուն համակարգը թույլ են տալիս ընտրել համագործակցության համար օպտիմալ հնարավորություններ:


Մենք երաշխավորում ենք մեզ վրա վերցրած պարտականությունների կատարման բարձր մակարդակ, մեր մասնագետների օպերատիվ և համակարգված աշխատանքով և մեր առջև դրված խնդիրների էֆեկտիվ լուծմամբ: Դիմելով մեզ` Դուք ձեռք եք բերում վստահելի գործընկերոջ, երկարատև և արգասաբեր գործընկերություն:


Մեր աշխատակիցները` բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ են, շատեչը աշխատում են ընկերության հիմնադրման օրից: Մենք գնահատում ենք յուրաքանչյուր հաճաղորդին և պատրաստ ենք բավարարել բիզնեսի բոլոր պահանջները, որոնք կապված են բեռնափոխադրումների հետ:

Ցանկանում ենք Ձեզ ծաղկում և հաջողություններ:

Հարգանքներով` 
"Յումակս"-ի աշխատակազմ: