օրինակ AM101554554

Մաքսային ծառայության տերմիններ

Ազատ տնտեսական գոտի -Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված տարածք է՝ մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ, որտեղ «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են իրականացվել մաքսային օրենսգրքի 472 հոդվածով նախատեսված գործողությունները
Անհաղթահարելի ուժ -անձի ստանձնած պարտավորությունների կատարմանը խոչընդոտող` նրա կամքից անկախ գործող և անկասելի ուժ կամ երևույթ
Անձինք -Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների մասնակիցներ և պոտենցիալ մասնակիցներ
Անմաքս առևտրի խանութներ -մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները
Ապրանքի ծագման երկիր -երկիր, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման: Ծագման երկիր կարող է դիտվել երկրների խումբը, մաքսային միությունը, աշխարհի կամ որեւէ երկրի տարածաշրջանը
Ապրանքներ -Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներ ու իրեր, այլ գույք, այդ թվում` արժույթ, արժութային արժեքներ, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիա, փոխադրամիջոցներ, բացառությամբ սահմանված տրանսպորտային միջոցների, իսկ տրանսպորտային միջոցներ են համարվում բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները
Ապրանքներ տեղափոխող անձ -ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից սույն օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձ
Արտահանում -ապրանքների և տրանսպորտային միջոցների դուրսհանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից
Ժամանակավոր ներմուծում ՀՀ մաքսային տարածք եւ ժամանակավոր արտահանում այդ տարածքից -ներմուծումը ՀՀ մաքսային տարածք` այդ տարածքից հետագա արտահանման պայմանով  եւ արտահանումը ՀՀ տարածքից` այդ տարածք հետագա ներմուծման պայմանով
Ծագման հավաստագիր -վկայական, որը հաստատում է ապրանքի ծագման երկիրը
Հայաստանի Հանրապետության անձինք -Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերեր և կազմակերպություններ
Հայաստանի Հանրապետության մաքսային սահման -Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծեր
Հայաստանի Հանրապետությանապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի
մաքսային սահմանով տեղափոխում -Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք -Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածք
Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք -ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրեր, անձնական օգտագործման ավտոմեքենա և տնային օգտագործված գույք, որը չունի գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք է բերվել նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին ապրանքատեսակների համար կարող է սահմանել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքի բնաիրային սահմանափակումներ
Հայտարարատու -ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձ, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները
Մաքսային կանոնների խախտում -անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է ՀՀ մաքսային օրենսդրությամբ եւ մաքսային ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպման սահմանված կարգի դեմ եւ որի համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն
Մաքսային հսկողության տարածք -մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներ ու տրանսպորտային միջոցներ
Մաքսային հսկողություն -Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգ
Մաքսային ձևակերպում -Մաքսային օրենսգրքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացում` մինչեւ որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը
Մաքսային միջնորդ (բրոքեր) -մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող, մաքային օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության անձ, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ` իր անունից
Մաքսային պահեստ -մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ, որտեղ մաքսային հսկողության ներքո կարող են պահպանվել «ներմուծում մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները
Մաքսային ռեժիմ -մաքսային քաղաքականության իրագործումը կանոնակարգող դրույթների համախումբ, որը որոշում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման նպատակը և կանոնակարգում է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կապակցությամբ առաջացող հարաբերությունները
Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեք -գործարքի գին, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար
Մաքսային վճարներ -Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար մաքսային մարմինների կողմից գանձվող` օրենքով սահմանված մաքսատուրք, հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

Մաքսային փոխադրող -
սահմանված կարգով մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն իրականացնող և մաքսային օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձ
Մաքսավճար -Մաքսավճար -    մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար, որն օգտագործվում է մաքսային գործի զարգացման և մաքսային մարմինների նյութատեխնիկական և սոցիալական բազայի ապահովման նպատակով
Մաքսատուրքեր -Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար մաքսային օրենսգրքով ահմանված կարգով և չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ
Ներմուծում -ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք
Ոչ սակագնային կարգավորման միջոցներ -օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված, միջոցներ, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը
Սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ -ոչ սակագնային կարգավորման միջոցներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակական և այլ ստանդարտներին, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չափանիշներին չհամապատասխանող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխումը կասեցնելուն
Տիր կարնետ /TIR/ -բեռները ավտոտրանսպորտով սահմանն անցկացնելու մաքսային թույլտվություն` նվազագույն մաքսային արարողությունների պայմաններով
Տրանսպորտային միջոցներ -բոլոր տեսակի փոխադրամիջոցներ, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները
Փոխադրող -ապրանքները փաստացի տեղափոխող կամ տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձ