օրինակ AM101554554

Մաքսային ձևակերպում

Մաքսային ձևակերպումները լոգիստիկ բիզնեսի բավականին սպեցիֆիկ գործունեության ասպարեզ են: Նրանք ենթադրում են մաքսային մարմինների հետ անմիջական աշխատանք իրավական կարգավորումների դաշտում: Շատ ժամանակ մաքսային ձևակերպումները կազմակերպության մեջ բավականին դժվար է կազմակերպել, քանզի դրանք ակնկալում են աշխատանք և ֆինանսական մեծ միջոցներ: Այս պատճառով շատ ընկերություններ դիմում են մաքսային բրոքերի օգնությանը:

Կազմակերպության հիմնադրման պահից մենք կուտակել ենք աշխատանքի հարուստ փորձ, ձևավորել ենք մասնագետների ուժող թիմ և հաստատել ենք ամուր կապեր մեր գործընկերների հետ թե հանրապետությունում և թե արտերկրում:

Մեր ընկերությունը զբաղվում է բեռների մաքսազերծմամբ ավելի քան 8 տարի: Հայաստանում առաջին գրանցված և բրոքերի կարգավիճակ ձեռք բերած ընկերությունը "Յումակս" ՍՊԸ-ն է:

Մեր գները մրցակցային են և մաքսային շուկայում մաքսային ձևակերպման համար համարվում են միջին: Մեր ընկերությունը հաճախորդին տրամադրում է օպտիմալ գներ` կախված բեռնաշրջանառության դինամիկայից և ապրանքների անվանակարգությունից: